Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Հայտնի են 2020 թվականին ճանապարհորդությունների համար ամենավտանգավոր երկրները

731
Երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ., 18:41
Հայտնի են 2020 թվականին ճանապարհորդությունների համար ամենավտանգավոր երկրները

Փորձագետները նշել են 2020 թվականին զբոսաշրջիկների համար ամենավտանգավոր երկրների ցանկը: Աֆրիկա մայրցամաքում դրանք Լիբիան ու Սոմալին են: Լատինական Ամերիկայում՝ Վենեսուելան, Մերձավոր Արևելքում՝ Աֆղանստանը: Այս երկրներում մասնագետները կանխատեսում են մեծ ռիսկեր զբոսաշրջիկների համար:
Բացի այդ, փորձագետները Գվինեան, Հարավային Սուդանը, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունն անվանել են վտանգավոր զբոսաշրջիկների առողջության համար:

Անվտանգության առումով ռիսկեր են պարունակում Սիրիան, Եմենը, Իրաքը և Նիգերիան, հաճախակի դժբախտ պատահար են գրանցվում Բելիսում, Դոմինիկյան Հանրապետությունում, Սաուդյան Արաբիայում, Թաիլանդում և Վիետնամում:

Փորձագետներն առավել անվտանգ տուրիստական ուղղություններ են ճանաչել սկանդինավյան երկրները, մասնավորապես՝ Նորվեգիան, Ֆինլանդիան, Իռլանդիան ու Շվեդիան:

Առողջության համար ամենաքիչ ռիսկեր են պարունակում Մեծ Բրիտանիան, Կանադան, ԱՄՆ-ը, Նոր Զելանդիան, Ավստրալիան, Հարավային Կորեան և Ճապոնիան: