Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Հոնկոնգում ցուցարարներից շատերը լքել են համալսարանի շենքը

1003
Երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ., 17:05
Հոնկոնգում ցուցարարներից շատերը լքել են համալսարանի շենքը

Ավելի քան 600 ուսանող-ցուցարար 24 ժամվա ընթացքում լքել է Պոլիտեխնիկական համալսարանի շենքը, գրում է ТАСС գործակալությունը: Այս մասին հայտնել է տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար Քերի Լամը՝ կոչ անելով մնացած ցուցարարներին հնարավորինս շուտ վայր դնել զենքերը և հանձնվել իշխանություններին՝ ճգնաժամի խաղաղ կարգավորման համար:
Ձերբակալված ցուցարարների թվում եղել է 200 անչափահաս ուսանող: Մարդասիրական նկատառումներով նրանց թույլատրել են վերադառնալ տուն, իսկ մնացած 400 արմատականներին ձերբակալել՝ անկարգություններին մասնակցելու կասկածանքով:

Պոլիտեխնիկական համալսարանում բախումները սկսվել են նոյեմբերի 17-ի երեկոյան, երբ հարյուրավոր ուսանողներ սկսել են հրկիզել, աղյուսներ ու այրող նյութերով շշեր նետել անվտանգության աշխատակիցների վրա: