Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Լիբանանում ցուցարարներն արգելափակել են խորհրդարանի մուտքերը

713
Երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ., 16:45
Լիբանանում ցուցարարներն արգելափակել են խորհրդարանի մուտքերը

Հարյուրավոր ցուցարարներ այսօր արգելափակել են Բեյրութի կենտրոնում գտնվող խորհրդարանի շենքի մուտքերը, գրում է РИА Новости գործակալությունը:
Ցուցարարները թույլ չեն տվել, որպեսզի պատգամավորների մեքենաները մուտք գործեն շենքի բակ:
Պատգամավորներին ուղեկցող շարասյունը փորձել է հատել ցուցարարների բարիկադները, սակայն վերջինները սկսել են քարկոծել:
Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ որոշ խորհրդարանականներ կարողացել են մասնակցել նիստին: