Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Ցուցարարները վերադարձել են Թբիլիսիի կենտրոն

755
Երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ., 15:45
Ցուցարարները վերադարձել են Թբիլիսիի կենտրոն

Թբիլիսիի կենտրոնում անցկացվող ցույցի մասնակիցները, որոնց նախօրեին ցրել էին ոստիկանության ուժերը, կրկին վրաններ են տեղադրել խորհրդարանի շենքի մոտ, հայտնում է «Интерфакс-Украина»-ն:

«Ոչինչ չի փոխվել. կառավարության հրաժարականի ու համամասնական ընտրակարգով խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջներն անփոփոխ են մնացել»,- հայտարարել է «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ակակի Բոբոխիձեն: