Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Իրանում ցույցերի ժամանակ սպանվել է 27 մարդ

1004
Երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ., 12:35
Իրանում ցույցերի ժամանակ սպանվել է 27 մարդ

Իրանում ցույցերի ժամանակ սպանվել է 27 մարդ, հայտնում է Regnum-ը՝ հղում անելով Al-Hadath-ին: Նշվում է, որ ցույցերը շարունակվում են 93 քաղաքում: Խոշոր ցույցեր են տեղի ունենում նաև Թեհրանում և Կումում: Հաղորդվում է, որ Յազդ քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է 40 մարդու:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 15-ին Իրանի իշխանությունները որոշում կայացրեցին 50%-ով բարձրացնել վառելիքի գինը: Այսպիսով, մեկ լիտր բենզինը 10 հազար ռիալից (մոտ 9 ցենտ) կդառնա 15 հազար ռիալ (15 ցենտ): Վառելիքի գնի բարձրացման հետևանքով սկսված ցույցերը վերածվեցին բախումների: