Երևան`   +27 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Վրաստանում ցույցերի ժամանակ 6 մարդ վիրավորվել է, 37-ը՝ ձերբակալվել

666
Երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ., 11:20
Վրաստանում ցույցերի ժամանակ 6 մարդ վիրավորվել է, 37-ը՝ ձերբակալվել

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը երեկ ձերբակալել է 37 մարդու,

հաղորդում է Վրաստանի ՆԳՆ-ը։ Նախարարության տվյալներով՝ Ռուսթավելի պողոտայում 6 մարդ է տուժել, ներառյալ՝ երկու ոստիկան։ Նշվում է, որ ձերբակալությունները կապված են վարչական իրավախախտումների հետ (իրավապահների օրինական պահանջներին չենթարկվելը, խուլիգանական արարք կատարելը)։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոստիկանությունը ջրցան է կիրառել ցուցարարների նկատմամբ, ովքեր արգելափակել են Վրաստանի խորհրդարանի շենքի մուտքերը:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 14-ին Թբիլիսիում բողոքի նոր ալիք բարձրացավ: Բողոքի պատճառ դարձավ Վրաստանի խորհրդարանի կողմից համամասնական ընտրակարգի մասին սահմանադրական օրինագծի տապալումը: