Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ամուսնությանը սև հագնես, թե սպիտակ, արդյունքում նույնն ա ստացվելու». Սերգեյ Բագրատյան

953
Երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ., 10:40
«Ամուսնությանը սև հագնես, թե սպիտակ, արդյունքում նույնն ա ստացվելու». Սերգեյ Բագրատյան

Խորհրդարանը քննարկում է պատգամավորներ Գևորգ Պետրոսյանի, Արման Աբովյանի, Քաջիկ Գևորգյանի, Դավիթ Մանուկյանի ու Արայիկ Աղաբաբյանի ներկայացրած «Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Սա ուղղված է աշխատողների շահերի պաշտպանությանը, որ ոչ մի աշխատող առանց լսված լինելու, աշխատանքից չազատվի: Նախագծի ընդունումը բխում է և՛ վարձու աշխատողի, և՛ գործատուի շահերից: Սրա իմաստն այն է, որ գործատուն աշխատողից գրավոր ձևով պահանջի գրավոր բացատրություն, որպեսզի վեճի դեպքում որևէ կողմ չկարողանա վիճարկել բացատրություն պահանջած լինելու փաստը»,- ասաց Գ. Պետրոսյանը:

Սերգեյ Բագրատյանն արձագանքեց. «Ասենք, աշխատակիցն ուշացել է աշխատանքից, գործատուն ասում է՝ գրավոր բացատրություն տուր, տալիս է՝ ուշացել եմ, լավ եմ արել: Հիմա, մեկ ա ազատելու ա աշխատանքից: Դուրս ա գալիս էն պատմությունը, որ ասում ա՝ ամուսնությանը սև հագնեմ, թե սպիտակ, ասում ա՝ արդյունքում նույնն ա ստացվելու»:

«Աշխատողն ունի լսված լինելու իրավունք»,- կրկնեց Պետրոսյանը: