«Կա՛մ Հայկ Մարությանը կոռուպցիայի մեջ է, կա՛մ Տարոն Մարգարյանը կոռուպցիայի մեջ չէր». Թեհմինա Վարդանյան
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն ու Անի Խաչատրյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել են Երևանի 2020 թվականի բյուջեի նախագծին։ «Այս տարի Երևանի համար նախատեսված նստարանները ձեռք ենք բերել ոչ թե 160.000, այլ 164.000 դրամով: Բոլորս գիտենք Հովհաննես Թումանյանի «Սուտասանը» հեքիաթը, որտեղ թագավորը հայտարարել էր, թե «ով այնպիսի սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, թագավորությանս կեսը կտամ նրան»։ Հիմա մենք նույն իրավիճակում ենք: Եթե նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը կոռուպցիոն գործարքների մեջ էր՝ այդ նստարանների հետ կապված, ինչո՞ւ են այդ նստարանները մինչ օրս ձեռք բերվում նույն գնով»,- ասել է Թեհմինա Վարդանյանը: Նա հորդորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի Պետական վերահսկողության ծառայությունը ստուգի դրան վերաբերող բոլոր փաստաթղթերը. «Եթե այդտեղ կոռուպցիա չկա՝ մենք, այդ թվում՝ նաև պարոն Փաշինյանը, ներողություն խնդրենք Տարոն Մարգարյանից: Այստեղ անալոգիա կա՝ կա՛մ Հայկ Մարությանը կոռուպցիայի մեջ է, կա՛մ Տարոն Մարգարյանը կոռուպցիայի մեջ չէր»,- կարծիք հայտնեց Թ. Վարդանյանը: |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54