Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Հիմա ի՞նչ անի Գլաձոր համայնքի ղեկավարը». Թեհմինե Ենոքյան

333
Երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2019 թ., 01:15
«Հիմա ի՞նչ անի Գլաձոր համայնքի ղեկավարը». Թեհմինե Ենոքյան

Լրագրող, բնապահպան ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաղը կարևոր դատական նիստ կա
Գլաձորի համայնքի ղեկավարը կամ ստիպված պետք է դատվի, որ դատարանի վճռով Գլաձորի համայնքից հողահատկացում չի արել Վայկ մետալին, քանի որ ավագանին դեմ է եղել և ինքն էլ է դեմ, կամ պետք է դատվի, քանի, որ ԴԱՀԿ-ի պահանջը կատարելով պետք է հող հատկացնի և դեմ գնա ավագանու որոշմանը։
Ծանր իրավիճակ է, Գլաձորում և պատկան մարմինների ուշադրությունը օրենսդիրում, գործադիրում հրավիրում եմ այս քրեական գործի վրա։
Ո՞վ է տվել Վայկ մետալին 7 անգամ հանրային լսում անելու իրավունք մի համայնքում, երբ բոլոր հանրային լսումների ժամանակ համայնքը դեմ է արտահայտվել հանքի շահագործմանը, և հրաժարվել է հող հատկացնել։
Հիմա ի՞նչ անի Գլաձոր համայնքի ղեկավարը»: