«Ինչո՞ւ Իսրայելը դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը». Սոլովյով
![]() Ռուս հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը «Россия 1» հեռուստատեսությամբ հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» իր հեղինակային ծրագրի եթերում սուր քննադատության է ենթարկել ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի շուրջ քվեարկության տապալումը։ Նա հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանությունը եղել է 20–րդ դարի առաջին ցեղասպանությունը, որի ժամանակ Օսմանյան կայսրությունում սպանվել են հայեր և այլ քրիստոնյաներ։ «Հայ ժողովուրդը տասնամյակներ սպասում է, որպեսզի Միացյալ Նահանգները ճանաչի Հայոց ցեղասպանությունը, բայց նրանք այս հարցը համարում են որպես քաղաքական»,- հայտարարել է լրագրողը: «Եվ ահա, թվում էր՝ վերջապես Կոնգրեսը և Սենատը ճանաչել են այն։ Բայց հանկարծ Էրդողանի հետ հանդիպումից հետո սենատորը վետո է կիրառում: Եվ հասկանալի է դառնում, որ դրանք ոչ թե սկզբունքներ են, այլ հարգանքի բացակայություն հայ ժողովրդի հանդեպ և ուղղակի քաղաքականություն»,– հավելել է Սոլովյովը։ Նա նաև անդրադարձել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին՝ նշելով, որ նա քննարկել է այս թեման իսրայելցի պետական գործիչների հետ: «Ես չեմ հասկանում, թե ինչպես մի ժողովուրդ, որն անցել է աղետի սարսափով և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պետականություն ձեռք բերել, ինչո՞ւ նրանք մինչ այժմ պաշտոնապես չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Կարծում եմ, որ դա ճիշտ չէ: Բարոյականությունը պետք է լինի առաջնային»,- հավելել է Սոլովյովը: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
