Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Պետդումայի պատգամավորը՝ Նժդեհի հուշատախտակի պղծման մասին

813
Ուրբաթ, 15 նոյեմբերի, 2019 թ., 22:20
Պետդումայի պատգամավորը՝ Նժդեհի հուշատախտակի պղծման մասին

Ռուսաստանի Պետդուման դատապարտել է Արմավիր քաղաքի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի արարքը, ով սև ներկով ներկել էր հայկական եկեղեցու տարածքում տեղադրված Գարեգին Նժդեհի հուշատախտակը:
«Ես անկեղծորեն հավատում եմ, որ մարդկանց մեծամասնությունը կտրականապես հավանություն չի տալիս այսպիսի տհաճ միջադեպին, կարծում եմ, որ այսպիսի երևույթները ցույց են տալիս, որ յուրաքանչյուրը կարող է ազգայնամոլ լինել: Եվ նույնիսկ մի մարդ, ով իր տեսանկյունից, ցանկանում է ինչ-որ լավ գործ անել: Բայց նա իրեն ավելի վատ է պահում, քան ազգայնամոլը»,- հայտարարել է Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը, մեջբերում է «Политика сегодня»-ն:

Ըստ ռուսաստանցի պատգամավորի՝ հուշարձանների դեմ պայքարը «խայտառակություն» է: