Կենակցած քույրն ու եղբայրն սպանել են իրենց համատեղ երեխաներին
![]() Բրիտանական Շեֆֆիլդ քաղաքում դատարանը մեղավոր է ճանաչել իրենց համատեղ երեխաներին սպանած հարազատ քրոջն ու եղբորը, որոնք կենակցելիս են եղել որպես ամուսիններ: 35-ամյա Սառա Բարրասը շուրջ 20 տարի գաղտնի կենակցել է իր՝ մոր կողմից արյունակից եղբոր՝ Բրենդոն Մաչինի հետ, գրում է The Sun-ը: Այդ ընթացքում նրանք 6 երեխա են լույս աշխարհ բերել, որոնցից ամենաավագը 14 տարեկան է եղել: Բարրասը մտավախություն է ունեցել, որ արյունապղծությունը բացահայտվելու դեմքում իրենցից կվերցնեն երեխաներին և ահասարսուռ որոշում է կայացրել՝ սպանել բոլոր երեխաներին, ապա ինքնասպանություն գործել: Եղբայր-զուգընկերն իր աջացությունն է հայտնել այս հարցում: Մայիսի 23-ին Բարրասն ու Մաչինը փորձել են տանը եղած դեղահաբերով թունավորել ու սպանել բոլոր երեխաներին, սակայն առավոտյան, հակառակ իրենց ակնկալիքներին, երեխաներին մահացած չեն գտել: Այդ ժամանակ քույր ու եղբայր որոշել են իրենց ձեռքերով բոլորին սպանել: Նրանք երկու ավագ որդիներին խեղդել են գոտիով ու ձեռքերով, երրորդ որդուն սկսել են խեղդել լոգատաշտում, սակայն նա կարողացել է փախչել: Քրոջն ու եղբորը դատապարտել են 35 տարվա ազատազրկման՝ 2 երեխայի սպանության, 6 երեխաների սպանության հանցավոր համաձայնության և 5 մահափորձի համար: Նրանք խոստովանել են իրենց մեղքը և դատապարտվել առնվազն 35 տարվա ազատազրկման: |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00


