«Որոշում կայացնողների մեջ եք եղել». «Իմ քայլը»՝ ԲՀԿ-ին
«Կարող եք գնալ Հյուսիս-հարավ ճանապարհի Նորագավիթի հատված ու նայել բետոնի որակը: Եթե մարդիկ դրա մեջ փող էին ունեցել, բնական է, որ ծախսերն ամբողջությամբ կկատարվեին: Ու եթե եղած նույն աշխատանքը շատ ավելի փոքր գումարներով է կատարվում, և այդտեղ ավելցուկային միջոցներ են ավելանում, բնական է, որ կլինեն գումարներ, որոնք չեն ծախսվի». նոյեմբերի 15-ին ԱԺ-ում ԲՀԿ-ական պատգամավոր Մ. Մելքումյանին հակադարձեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը: Հիշեցնենք, որ Մ. Մելքումյանն ասել էր, թե պետությունը չի կարողանում ծախսել կապիտալ ծախսերի համար նախատեսված փողերը: «2019թ. բյուջեում մենք դրել ենք 221 միլիարդ դրամ կամ 500 միլիոն դոլար, նոյեմբերի 1-ի դրությամբ ծախսել ենք 89 միլիարդ դրամ կամ150 միլիոն դոլար»,- նշել էր նա: Բ. Թունյանը նկատեց, որ մատնանշվում են խնդիրներ, որոնք տասնյակ տարիների վատ գործունեության արդյունք են: Նա իր գործընկերոջն առաջարկեց հետ նայել և արձանագրել, թե 10-15 տարի առաջ որտեղ էր ներկայիս իշխանությունը, և որտեղ էին իրենք: «Այդ ամբողջ ժամանակահատվածի մեկ երրորդ հատվածում որոշում կայացնողների մեջ եք եղել»,- ասաց Բ. Թունյանը: Նա պնդեց, որ եկող տարի տնտեսական աճն ավելին է լինելու, քան ներկայիս 4,9 տոկոսը: |
«Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն». Ալիև
13422.04.2024, 22:54«Մեզ դուրս են թողնում «Հյուսիս-Հարավ» մեգածրագրից». Վահե Դավթյան
14622.04.2024, 01:36«Ուրացումը՝ կենսակերպ»․ Պետրոս Մակեյան
11521.04.2024, 16:18«Սամվել Ալեքսանյանի շահադիտական խորամանկությունը»․ Ոսկան Սարգսյան (լուսանկար)
15321.04.2024, 10:18«Ինչպես կորցրել ենք վրացական էլեկտրաէներգետիկ շուկան, այնպես էլ առաջիկայում կկորցնենք իրանականը». Վահե Դավթյան
15520.04.2024, 23:48ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
66518.04.2024, 22:48