Երևան`   +15 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ինտիմ վավերագրական ֆիլմ. ինչպես է կինոարտադրողը բնութագրում Մելի մասին ֆիլմը

6552
Ուրբաթ, 15 նոյեմբերի, 2019 թ., 11:00
Ինտիմ վավերագրական ֆիլմ. ինչպես է կինոարտադրողը բնութագրում Մելի մասին ֆիլմը

Նիդերլանդական WindmillFilm ֆիլմարտադրող ընկերությունը ներկայացրել է հայազգի ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին ֆիլմի համառոտ նկարագիրը, որի ռեժիսորն Իննա Սահակյանն է։ Ֆիլմի տևողությունը՝ 70 րոպե է:
««Մել(ինե)»-ն ինտիմ վավերագրական ֆիլմ է Մել Դալուզյանի մասին, ով Հայաստանի ամենատաղանդավոր ծանրամարտիկներից մեկն է՝ ժամանակին սիրված չեմպիոն, ով մեդալներ է նվաճել ու համաշխարհային ռեկորդներ սահմանել: Բայց ում համբավը փոխակերպվել է անվանարկման, երբ հայտնի է դարձել նրա տրանսգենդեր ինքնության մասին: Ֆիլմը տարիներ և «հազարավոր կիլոմետրեր» ձգվող պատմություն է, որը ներկայացնում է կյանքերի շրջադարձերը՝ ինքնադրսևորման և կոպիտ ավանդական հասարակության միջև»,- նշված է նկարագրությունում: