Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Չեչենական բնակավայրից վրացական գյուղ տանող ճանապարհը՝ այլընտրանք Լարսին. «Ժամանակ»

381
Ուրբաթ, 15 նոյեմբերի, 2019 թ., 09:45
Չեչենական բնակավայրից վրացական գյուղ տանող ճանապարհը՝ այլընտրանք Լարսին. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Նախորդ օրը ռուսական լրատվամիջոցները տարածեցին Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի հայտարարությունը, որով նա ցանկություն էր հայտնել բացելու չեչենական Իտում Կալի բնակավայրից մինչև վրացական Շատիլի գյուղ տանող ավտոճանապարհը:

Ըստ վրացական մեր աղբյուրի՝ Իտում Կալիից մինչև վրացական սահման ճանապարհը երթևեկելի է, այդ թվում՝ նաև մարդատար ավտոմեքենաների համար, այն կառուցվել է առաջին և երկրորդ չեչենական պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում, իսկ վրացական կողմից մինչև ռուսական սահման ընդամենը 2 կմ է: Ճանապարհը վերանորոգման կարիք ունի, բայց չի շահագործվում սահմանային անցակետի բացակայության պատճառով:

Այս ճանապարհը կարող էր այլընտրանք լինել Վերին Լարսի ավտոճանապարհին»:

Մանրամասները՝ թերթի համարում: