Արտակ Մանուկյանը՝ 2020-ի բյուջեի և տնտեսական աճի կանխատեսումների մասին
![]() «Այն բյուջեի նախագիծը, որը ներկայացված է, ի դեպ՝ աննախադեպ, մոտ 800 միլիարդ դրամի կարգի, ըստ էության, մարդկային կապիտալին ուղղված ծախսային մոտեցումներ են դրված»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը: Ընդդիմախոսները բարձրաձայնում են, որ 2020-ի համար նախատեսված 4.9 տոկոս տնտեսական աճը, չի համապատասխանում տնտեսական հեղափոխության մեծությանը: Անդրադառնալով այս հարցին՝ պատգամավորն ասել է. «Եթե մենք զուտ դիտարկենք որպես քանակական ցուցանիշ, ակնհայտ է, որ դրանից մեծ ցուցանիշեր մենք տարիներ առաջ ունեցել ենք, բայց մինչև այս քանակականին և դրա որակականին անդրադառնալը, մենք պետք է նշենք, որ նախկինում աշխարհի միջին և հատկապես զարգացող միջին աճի տեմպերը միշտ ավելի բարձր են եղել, քան՝ Հայաստանի վերջին հինգ կամ տասը տարվա ցուցանիշը...: Քաղաքացու համար, այդ աճը կլինի 4.9 տոկոս, թե՝ 4.5, կարևոր չէ: Կարևոր է որակը»,- ընգծել է պատգամավորը: Մանրամասները՝ տեսայութում: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
