Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Էջմիածնի Սբ Հռիփսիմե եկեղեցու մոտ Mercedes-ը կրակահերթի տակ է հայտնվել. կա վիրավոր

381
Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 թ., 14:15
Էջմիածնի Սբ Հռիփսիմե եկեղեցու մոտ Mercedes-ը կրակահերթի տակ է հայտնվել. կա վիրավոր

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում. ժամը 10:00-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրութուն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում:

Պարզվել է, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Էջմիածին քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հետնամասում գտնվող գերեզմանների մոտից, իսկ նշված վայրում հայտնաբերվել է Mercedes E320 մակնիշի 75 MM 070 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի բազմաթիվ հետքեր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: