Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Ո՜ւր ա հասել աշխարհը». Նիկոլ Փաշինյան

349
Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 թ., 11:40
«Ո՜ւր ա հասել աշխարհը». Նիկոլ Փաշինյան

«Կանխիկի շրջանառությունը կրճատելն ու ընդհանրապես վերացնելը ռազմավարական խնդիր պետք է լինի մեզ համար»,- Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Ն. Փաշինյանը՝ հավելելով, որ դա կարևոր է նաև կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում: «Պետք է արձանագրենք, որ բանկային քարտերն իրենց արդիականությունը ժամանակի ընթացքում կորցնում են: Հիմա աշխարհում տարածվում է բանկային հաշիվը բջջայինին կապելու համակարգը: Վերջերս մի պատմություն պատմեցին. աշխարհում կան երկրներ, որտեղ մուրացկանները նույնիսկ կանխիկ դրամաշրջանառություն չունեն: Նրանց մոտ դրված է համապատասխան սարքն ու QR կոդը: Ով ուզում ա մուրացկանին փող տա, բջջային հեռախոսով ա էդ ամեն ինչն անում... Ո՜ւր ա հասել աշխարհը»,- ասաց վարչապետը: