Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո Սենատի անդամ Լինդսի Գրահամը «վետո» է կիրառել Ցեղասպանության բանաձևի նկատմամբ

653
Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 թ., 10:15
Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո Սենատի անդամ Լինդսի Գրահամը «վետո» է կիրառել Ցեղասպանության բանաձևի նկատմամբ

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների տանն ընդունված բանաձևը ամոթալի քայլ էր, երեկ Վաշինգտոնում հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ հույս հայտնելով, որ ամերիկյան Սենատն «այդ սխալը չի կրկնի»:

«Մենք չենք ներքաշվի այն խաղի մեջ, որի հեղինակներն ուզում են քայքայել թուրք-ամերիկյան կապերը»,- ընդգծել է Ռեջեփ Էրդողանը՝ կրկնելով Թուրքիայի ժխտողական դիրքորոշումը․ «Պատմական որոշ իրադարձություններ և մեղադրանքներ օգտագործվում են թուրք-ամերիկյան հարաբերությունները փշրելու համար: Ներկայացուցիչների տանն ընդունված փաստաթղթերը հենց այդ նպատակին էին ծառայում և խորը վիրավորանք հասցրին թուրք ժողովրդին: Հուսով եմ՝ Սենատը դուրս կբերի Ամերիկան այս սխալ ճանապարհից»:

Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանությանն ու այն ճանաչող կոնգրեսական բանաձևին որևէ կերպ չի անդրադարձել: Ժամեր անց, սակայն, պարզ է դարձել, որ նրան աջակցող սենատորներից մեկը՝ Լինդսի Գրահամը, արգելափակել է նույնաբովանդակ փաստաթղթի ընդունումն օրենսդիր մարմնի վերին պալատում՝ Սենատում, հայտնում է «Ազատություն»-ը: