Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ռուս պաշտոնյան սև ներկով ներկել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը

1202
Չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ., 16:30
Ռուս պաշտոնյան սև ներկով ներկել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը

Ռուսաստանի Արմավիր քաղաքում քաղաքային խորհրդի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը մտել է հայկական եկեղեցու բակ ու սև ներկով ներկել Գարեգին Նժդեհի հուշատախտակը:
Ըստ Վինոգրադովի՝ նոյեմբերի 11-ին լրացել է այն ժամկետը, որի ընթացքում քաղաքային իշխանությունները խոստացել էին ապամոնտաժել հուշատախտակը, բայց չեն կատարել, և պատգամավորն անձամբ է «հարցը լուծել», հայտնում է «Красная весна» լրատվական գործակալությունը: