Facebook-ը ներդրել է էլեկտրոնային վճարային սեփական համակարգը
Facebook ընկերությունը գործարկել է Facebook Pay էլեկտրոնային վճարային համակարգը, որը կգործի սոցիալական ցանցում, մեսենջերում, Instagram-ում և WhatsApp-ում, գրում է «Интерфакс» գործակալությունը՝ հղում անելով ընկերության բլոգին: Facebook Pay-ն ԱՄՆ-ում գործարկվել է խաղային ծրագրերի վճարման, ինչպես նաև Facebook Marketplace-ի առանձին ընկերություններում գնումներ կատարելու, միջոցառումների համար տոմսեր ձեռք բերելու, օգտատերերի միջև փոխանցումներ կատարելու և նվիրատվություններ հավաքելու համար: Ժամանակի ընթացքում ընկերությունը նախատեսում է ընդլայնել ծառայության աշխարհագրությունը և Facebook Pay-ը կիրառել նաև Instagram-ում և WhatsApp-ում: Օգտատերերը Facebook Pay-ն ակտիվացնելու համար կարող են դա անել թե՛ հավելվածի կարգավորումների բաժնի միջոցով, թե՛ սոցիալական ցանցի կայքի միջոցով։ Միևնույն ժամանակ, ընկերությունն առաջարկում է ընտրել նախընտրելի վճարման եղանակը, որպեսզի հետագայում ամեն անգամ վճարում կատարելիս չմուտքագրվեն սեփական ռեկվիզիտները։ Համակարգն աշխատում է բոլոր տեսակի կրեդիտային և դեբետային քարտերի հետ, ինչպես նաև PayPal-ի միջոցով: |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54