Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ներկայացնելու եմ դատավորի կողմից թույլ տված դատավարական կոպիտ խախտումները». Հովհաննես Խուդոյան

964
Երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2019 թ., 15:10
«Ներկայացնելու եմ դատավորի կողմից թույլ տված դատավարական կոպիտ խախտումները». Հովհաննես Խուդոյան

«Մենք ունենք մի քանի միջնորդություններ՝ կապված գործի վարույթը կարճելու, ապացույցների թույլատրելիության հետ: Դեռ չենք սպառել այն միջնորդությունները, որոնք պետք է տրվեն դատարանին». նոյեմբերի 12-ին դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ռ. Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ ի պատասխան այն հարցի, թե հնարավո՞ր է իրենց կողմից այլ միջնորդություններով հանդես գալը: Իսկ թե երբ դատարանը կանցնի դատական վիճաբանությունների փուլին, Հ. Խուդոյանն ասաց, որ դա կախված է նրանից, թե դատավարության իրենց «հակառակորդները» դեռ որքան ժամանակ կխեղաթյուրեն իրենց միջնորդությունների իմաստը և10 րոպեի միջնորդությունները կքննեն 1-2 ժամվա ընթացքում:

Փաստաբանը կրկին պնդեց, որ դատարանը կանխակալ վերաբերմունք ունի Ռ.Քոչարյանի հանդեպ:

«Երբ օրենքը 2 տարբեր գործերով մեկնաբանվում է տարբեր կերպ, մենք գործ ունենք կանխակալ վերաբերմունքի հետ»,-նշեց նա:

Փաստաբանը հայտնեց նաև, որ ինքը ժամը 16.00-ին նշանակված նիստում ներկայացնելու է դատավորի կողմից թույլ տված դատավարական կոպիտ խախտումները:

Յուրաքանչյուր գործով դատարանը պետք է գնահատի փաստական հանգամանքներ, բայց դատարանը չի կարող տարբեր գործերով օրենքը տարբեր կերպ կիրառել: