Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

YouTube-ը կջնջի առանց շահույթի հաշիվները. օգտատերերը խուճապի մեջ են

2622
Երկուշաբթի, 11 նոյեմբերի, 2019 թ., 22:20
YouTube-ը կջնջի առանց շահույթի հաշիվները. օգտատերերը խուճապի մեջ են

YouTube տեսադարանի ծառայությունը վերանայել է իր օգտատիրական պայմանագիրն՝ ավելացնելով նոր դրույթներ։ Դեկտեմբերի 10-ից, համաձայն նոր կանոնների, YouTube-ը կարգելափակի այն հաշիվները, որոնք տնտեսապես անշահույթ են, և այս նոր որոշումը մեծապես կխոչընդոտի փոքր լսարան ունեցող ալիքների սեփականատերերին:
Հայտնի է, որ YouTube-ը անցած շաբաթվանից սկսել է նամակներ ուղարկել իր նորացված կանոնների մասին, բայց նոր կանոնները չունեն բացատրություն:
Որոշ լրատվամիջոցներ ենթադրում են, որ նոր կանոնները YouTube-ին թույլ են տալիս արգելափակել այն հաշիվները, որոնցից ստացված տեսանյութը չի բերում բավարար գովազդային եկամուտ:
Այս անորոշ իրավիճակը սարսափեցրել է YouTube-ի օգտատերերին, հատկապես նրանց, ովքեր եկամուտ ունեն իրենց ալիքի դիտումներից: Սոցիալական ցանցերում արդեն կան հորդորներ ստեղծելու «վիդեո հոսթինգի» արհմիություն, որպեսզի համատեղ ուժերով պաշտպանեն իրենց իրավունքները: