Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Հոնկոնգի ոստիկանությունը զենք է կիրառել ցուցարարների դեմ

2252
Երկուշաբթի, 11 նոյեմբերի, 2019 թ., 15:30
Հոնկոնգի ոստիկանությունը զենք է կիրառել ցուցարարների դեմ

Հոնկոնգի ոստիկանությունը հաստատել է, որ ցույցերը ցրելու գործողության ժամանակ, քաղաքի տարբեր հատվածներում, իրավապահները կիրառել են մարտական զենք, որի ժամանակ վիրավորվել է մեկ ցուցարար, հայտնում է RTHK ռադիոալիքը: Բացի այդ, մետրոյի որոշ կայարաններ դադարեցրել են իրենց աշխատանքը, կայարանների և առևտրի կենտրոնների տարածքները հսկվում են իրավապահների կողմից: Ցուցարարները բարիկադներ են կառուցել՝ ֆինանսական կենտրոն տանող ճանապարհները փակելու համար:

Նախօրեին ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ: