«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է հատուցում նախատեսել նաև երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողներին
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում նոյեմբերի 11-ին քննարկվեց, սակայն չքվեարկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի ներկայացրած օրինագիծը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում և առողջությանը պատճառված վնասի դեպքում հատուցում նախատեսել նաև երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում: Նախագծի հեղինակ Մանե Թանդիլյանն ասաց. «Մեր առաջարկը չի վտանգելու հիմնադրամի կայունությունն ու շարունակականությունը»: Ըստ հիմնավորման՝ ներկայումս հիմնադրամի կողմից հավաքագրվող միջոցները գերազանցում են արդեն իսկ կատարված հատկացումների չափը, հիմնադրամը մշտապես գործող կառույց է և արդեն իսկ կուտակել է մեծածավալ պարտականություններ՝ առաջիկա քսան տարվա համար: Այժմ հիմնադրամի կողմից հավաքագրված միջոցները մոտ 17 մլրդ դրամ են, իսկ 2,5 տարվա ընթացքում հատուցումներն ընդամենը 1,2 մլրդ դրամ են կազմել: Հետևաբար, նախագծով առաջարկվող փոփոխությունը չի վտանգի հիմնադրամի ֆինանսական կայունությունը: Ավելին, քննարկվող օրենքի հոդվածերից մեկով ևս նախատեսում է շահառուների այլ շրջանակի և հատուցումների ավելացում՝ կախված ֆինանսական գործունեության արդյունքներից: Հարցի քվեարկությունը հանձնաժողովը թողեց հաջորդ նիստին՝ հնարավորություն տալով կառավարությանն ավելի մանրամասն ծանոթանալ թվային տվյալներին: |
«Եթե դու քեզ համարում ես Հայ Առաքելական եկեղեցու թշնամին, ապա ադրբեջանցիների կողմում ես». Մհեր Հակոբյան (լուսանկար)
6303:06««Արևմտյան Ադրբեջան»-ի ղեկավարը նշել է, թե «ավելի քան 300 հազար ադրբեջանցնիներ պետք է վերադառնան «իրենց պապենական հողեր»». թյուրքագետ
6602:06««Գուգլ»-ի քարտեզում Արցախի Շոշ գյուղի բնակարաներից մեկը ներկայացվում է՝ որպես մզկիթ». Արցախ
7700:48«Ես հավատում եմ Բագրատ սրբազանին ու լինելու եմ նրա կողքին». Միքայել Համբարձումյան
7600:30Սոցցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
8000:24«Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության մենք չենք գործում». Բագրատ Սրբազան
8100:06