Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2024 թ.

«Տերովին տերն է պահել, անտերին գելն է կերել». Խաչատուր Դադայան

663
Երկուշաբթի, 11 նոյեմբերի, 2019 թ., 12:20
«Տերովին տերն է պահել, անտերին գելն է կերել». Խաչատուր Դադայան

Տնտեսական մշակութաբան, հրապարկախոս Խաչատուր Դադայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՏԵՐՈՎԻՆ ՏԵՐՆ Է ՊԱՀԵԼ, ԱՆՏԵՐԻՆ ԳԵԼՆ Է ԿԵՐԵԼ
Կոստան Զարյանը 20-րդ դարի խոշորագույն գրողներից մեկն է: Իր ինտելեկտով, աշխարհայացքով, կենսափիլիսոփայությամբ, լեզվա-ոճական մշակույթով և անգամ աշխարհաշրջիկությամբ նա հավասարը չունի: Ցանկացած ժողովուրդ ու պետություն կհպարտանար նման գրող ունենալով: Եվ այն, որ նա մյուսների ժողովրդականությունը չունի, ի՛ր մեղքը չէ, գրականագետներինը, դասագրքերի հեղինակներինը, հրատարակիչներինը, դասախոսներինը, ԶԼՄ-ներինն է:
Հիմա նայեք Թոխմախի գյոլի գերեզմանոցում գտնվող նրա համեստ, անպաճույճ, ստանդարտ տապանաքարով վերջին հանգրվանին: Ինչպես ասում են. «Տերովին տերն է պահել, անտերին գելն է կերել»:
Եթե մենք այսօր ապրում ենք «նոր», «արդար» Հայաստանում, ապա պետք է Կոստան Զարյանին վերահուղարկավորել նրա մտերիմի՝ Կոմիտասի անունը կրող պանթեոնում:
Նա այդ տեղը վաստակել է...»: