Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 թ.

Google-ը թողարկել է YouTube-ի թարմացված ինտերֆեյսը՝ համակարգիչների ու պլանշետների համար

532
Շաբաթ, 09 նոյեմբերի, 2019 թ., 12:10
Google-ը թողարկել է YouTube-ի թարմացված ինտերֆեյսը՝ համակարգիչների ու պլանշետների համար

Google ընկերությունը հայտարարել է համակարգիչների և պլանշետների համար YouTube վիդեոհոսթինգային կայքի թարմացված ինտերֆեյսի թողարկման մասին, հաղորդում է IXBT վեբ-ը: Այն կունենա մի շարք առելություններ և օգտատերերի համար կարևոր գործառույթներ կիրականացնի: YouTubeն ընդլայնել է հոլովակների նշաններն ու մեծացրել նկարագրությունների հատվածը: Արդյունքում հետաքրքիր բովանդակությամբ տեսանյութ գտնելն ավելի դյուրին է դարձել: Բացի այդ, գլխավոր էջում ավելացել են պատկերանշանները: Համակարգիչների համար հայտնվել է դիտման հարմար հերթ, որը հնարավորություն է տալիս ավելացնել տեսանյութը՝ առանց ընթացիկ տեսանյութի վրա դադարի նշանը սեղմելու: