Հուզումներ Թբիլիսիում՝ միասեռականների մասին ֆիլմի պատճառով
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի քաղաքապետը խստացրել է անվտանգության միջոցառումները քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող «Ամիրանի» կինոթատրոնի տարածքում: Հենց այս կինոթատրոնում է նախատեսված Լեվան Ակինի վրացա-ֆրանսա-շվեդական «Իսկ հետո մենք պարեցինք» դրամայի պրեմիերան: Նշենք, որ ցուցարարները դեմ են արտահայտվում ֆիլմին, քանի որ այն պատմում է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների մասին: Կինոցուցադրումները ծրագրված են Թբիլիսիի ու Բաթումի բոլոր կինոթատրոններում նոյեմբերի 8-10-ը: Ֆիլմը պատմում է վրացական համույթի երիտասարդ պարող Մերաբի մասին, ով ծայրաստիճան փոխվում է՝ սիրահարվելով իր հավակնոտ հակառակորդ Իրաքլիին: Ֆիլմի հակառակորդները ժամը 16-ից սկսել են հավաքվել Թբիլիսյան համերգասրահի առջև, ապա մի քանի հարյուրանոց խմբով շարժվել դեպի կինոթատրոն: Ցուցարարների շարքերում կան հոգևորականներ, նրանք աղոթքներ են հնչեցնում: Արդեն իսկ կա 2 բերման ենթարկված ցուցարար: Ըստ վրացական աղբյուրների՝ առաջին ցուցադրության ժամանակ կինոսրահում եղել է ընդամենը 20 մարդ, թեև վաճառված են եղել բոլոր տոմսերը: Քիչ առաջ ուժեղացված հսկողության պայմաններում սկսվել է երկրորդ կինոդիտումը: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18