Երևան`   +8 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ.

Հայտնի է այս տարվա բառակապակցությունը

2417
Հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2019 թ., 18:50
Հայտնի է այս տարվա բառակապակցությունը

Մեծ Բրիտանիայի Harper Collins բացատրական բառարանը climate strike («կլիմայական գործադուլ») արտահայտությունն անվանել է 2019 թվականի բառակապակցություն, տեղեկացնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Press Association գործակալությանը: Ինչպես նշվում է պարբերականի կայքում, առաջին անգամ «կլիմայական գործադուլներ» են անվանվել բողոքի ակցիաները, որոնք անցկացվել են Փարիզում 2015 թվականին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության գագաթնաժողովի ժամանակ։ Այս տարի այս արտահայտությունն օգտագործվել է 100 անգամ ավելի հաճախ, քան մեկ տարի առաջ:
Կլիմայական գործադուլների ավելացումը կապվում է շվեդ դպրոցական Գրետա Թունբերգի գործունեության հետ։