ԱՄՆ-ն ու Չինաստանը համաձայնել են կրճատել մաքսատուրքերը
![]() ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնել են աստիճանաբար կրճատել ապրանքների վրա գործող մաքսատուրքերը, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Չինաստանի առևտրի նախարարության ներկայացուցիչ Գաո Ֆենգին: Ըստ Wall Street Journal-ի՝ առաջին փուլը ներառելու է ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքը Չինաստանին մատակարարելու, փոխարժեքի մանիպուլյացիան կանխելու կանոնների սահմանումը, մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված միջոցառումները և ամերիկյան ընկերությունների համար չինական շուկաների բացումը: Ավելի վաղ Միացյալ Նահանգներն ու Չինաստանը հայտարարել էին միջանկյալ առևտրային համաձայնագրի կնքման ժամկետների մասին: Ենթադրվում էր, որ երկու երկրների ղեկավարները կստորագրեն համաձայնագիրը Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) երկրների գագաթնաժողովի ժամանակ, որը պետք է անցկացվեր Չիլիում նոյեմբերի 16-17-ը, սակայն գագաթնաժողովը տեղի չի ունենալու Չիլիում՝ անկարգությունների պատճառով: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
