Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

WhatsApp-ում փոփոխվել են գաղտնիության կարգավորումները

2299
Հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2019 թ., 15:25
WhatsApp-ում փոփոխվել են գաղտնիության կարգավորումները

WhatsApp-ի մեսենջերում թարմացվել են գաղտնիության կարգավորումները՝ խմբերի համար: Այս մասին հաղորդել է ընկերության բլոգը:
Օգտատերերն այժմ ավելի մեծ վերահսկողություն կունենան խմբային հրավերների ժամանակ: Այսպիսով, նոր մասնակցին խմբին ավելացնել հնարավոր չի լինի առանց նրա համաձայնության: Այս գործառույթն ակտիվացնելու համար messenger-ի պարամետրերի բաժնում օգտատերերը պետք է անցնեն Account > Privacy > Groups բաժիններով, որտեղ կարող են ընտրել խմբերի ավելացման մի քանի տարբերակներից մեկը՝ արդյոք մի մարդ կարող է Ձեզ ավելացնել խմբում կամ կարող են ավելացնել Ձեր կոնտակտներում առկա մարդիկ: