Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.

Facebook-ը սխալմամբ հասանելի է դարձրել օգտատերերի տվյալները

1941
Չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2019 թ., 15:40
Facebook-ը սխալմամբ հասանելի է դարձրել օգտատերերի տվյալները

Ամերիկյան Facebook կորպորացիան սխալմամբ իր գործընկերներին է փոխանցել օգտատերերի որոշ խմբերի տվյալներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ընկերությունը, տեղեկացնում է ТАСС գործակալությունը։ Խոսքն այն տեղեկատվության մասին է, որը վերաբերում է Facebook-ի օգտատերերի խմբերին, խմբերի մասնակիցների անուններին, սոցցանցում նրանց ակտիվությանը։ Ընկերության մասնագետները ստուգման արդյունքում պարզել են, որ տեղեկատվության հասանելիությունն ավելի երկար է տևել, քան սպասվում էր։ Ներկա պահին հասանելիությունը փակված է։ Թե երբ է պատահել միջադեպը, չի նշվում։