Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ.

Թրամփի իմպիչմենթի գործով ցուցմունք է տվել Կուրտ Վոլկերը

1781
Չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2019 թ., 14:05
Թրամփի իմպիչմենթի գործով ցուցմունք է տվել Կուրտ Վոլկերը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք կոմիտեները հրապարակել են ևս երկու ցուցմունք, որոնք արվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի հետաքննության շրջանակում: Նոյեմբերի 5-ին հրապարակվել են Ուկրաինայում Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլկերի և Եվրոմիությունում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլանդի ցուցմունքների տեքստերը, հայտնում է Կոնգրեսի մամուլի ծառայությունը:

Հրապարակված ցուցմունքներից երևում է, որ նախագահ Թրամփը պնդել է հետաքննություն սկսել նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի նկատմամբ՝ կոռուպցիայի մեղադրանքով և պահանջել է, որպեսզի հայտարարվի, որ Ուկրաինան միջամտել է 2016-ի ընտրություններին՝ աջակցելով Հիլարի Քլինթոնին:
Համաձայն ցուցմունքների՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և նրա աշխատակազմի ղեկավար Անդրեյ Բոգդանին հրահանգվել է, որպեսզի Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանին ամրապնդի Ուկրաինայի վերաբերյալ «բացասական պատմությունը»: