Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 09 մայիսի, 2024 թ.

Սիրիայում ձերբակալվել է Աբու Բաքր ալ-Բաղդադիի քույրը

1736
Երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2019 թ., 12:25
Սիրիայում ձերբակալվել է Աբու Բաքր ալ-Բաղդադիի քույրը

Երկուշաբթի թուրքական ուժերը Սիրիայի հյուսիսում գտնվող Ազազ քաղաքում ձերբակալել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի 65-ամյա քրոջը՝ Ռասմիա Ավադին: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:

Հղում անելով թուրք բարձրաստիճան պաշտոնյայի՝ գործակալությունը հայտնում է, որ ձերբակալվել են նաև նրա ամուսինն ու հարսը: Թուրքական ուժերը «հույս ունեն ալ Բաղդադիի քրոջից արժեքավոր տեղեկություններ ստանալ ԴԱԻՇ գործունեության մասին»: ԴԱԻՇ սպանված պարագլխի քույրը ներկայում հարցաքննում է: