Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Բելգիան ԵՄ ամենավտանգավոր երկիրն է. Եվրոստատ

890
Երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2019 թ., 15:10
Բելգիան ԵՄ ամենավտանգավոր երկիրն է. Եվրոստատ

Եվրոմիության վիճակագրական գերատեսչությունը ներկայացրել է եվրոպական տարբեր երկրներում իրավախախտումների տվյալները:
Այսպիսով, 2011-2017թթ. ընկած ժամանակահատվածում Եվրոմիության երկրներում գրանցված կողոպուտների թիվը նվազել է 24 %-ով՝ 522 հազարից հասնելով 396 հազարի: 2017-ին 100 հազար բնակչին ընկնող իրավախախտումների ամենամեծ թիվը գրանցվել է Բելգիայում (167), Ֆրանսիայում (150), Իսպանիայում (144), Անգլիայում և Ուելսում (132) և Պորտուգալիայում (115):