Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

«Հայաստանի գաղտնի զենքը». Քարդաշյանի դերը մեծ է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հարցում. թուրքական ԶԼՄ-ներ

908
Շաբաթ, 02 նոյեմբերի, 2019 թ., 15:00
«Հայաստանի գաղտնի զենքը». Քարդաշյանի դերը մեծ է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հարցում. թուրքական ԶԼՄ-ներ

Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման գործում մեծ դեր է ունեցել ամերիկահայ աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, գրում է Ermenihaber-ը։
Թուրքական լրատվամիջոցները, հղում անելով ամերիկացի սենատոր Ջեքի Սփեյերին, նշում են, որ բանաձևի քվեարկությունից առաջ Քարդաշյանն առանձին հանդիպումներ է ունեցել տարբեր կոնգրեսականների հետ, որն էլ հանգեցրել է նշված արդյունքին: Նշվում է, որ կոնգրեսական Սփեյերը Քարդաշյանին բնութագրել է որպես «Հայաստանի գաղտնի զենք»: