«Սաշիկ ձյան՝ բա Հայկոն հանկարծակի Դավիթի ոտին ա կրակել, վեկալ վրեդ, սաղ լավ ա լինելու». Արթուր Ղևոնդյան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի գործով դատական նիստը: Հայկ Սարգսյանի գործով վկայություն տվեց Արթուր Ղևոնդյանը։ «2007-ի ապրիլի մեկի յոթանցկեսի սահմաններում Նարեկն ա զանգում, թե բա շուտ իջի, շեֆն ինչ կասի, կասես՝ հա: Իջա ներքև, Սաշիկ ձյան՝ բա Հայկոն հանկարծակի Դավիթի ոտին ա կրակել, վեկալ վրեդ, սաղ լավ ա լինելու, ոչ մի բանի մասին մի մտածի: Ասի՝ Սաշիկ ձյա, չէ... Հետո Նարեկը՝ բա իջի ներքև, իջա՝ հայհոյանքներ իմ հասցեին: Սաշիկ ձայն էլ իջավ, դիտողություն արեց Նարեկին: Հետո ոստիկաններ եկան, դալանի տակ պարկուճներ քցեցին, նկարեցին, տարան ոստիկանություն...»,- ասաց Ղևոնդյանը: Հիշեցնենք՝ ըստ Քննչական կոմիտեի, 2007 թվականին հրազենային վնասվածքով Երևանի հիվանդանոցներից մեկն էր տեղափոխվել Դավիթ Սիմոնյանը։ Նույն օրը ոստիկանություն էր ներկայացել Արթուր Ղևոնդյանը, ներկայացրել ատրճանակ և հայտնել, թե այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզից դեպի նկուղ տանող աստիճանների մոտ և դրա հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակել ու մարմնական վնասվածք է պատճառել ընկերոջը՝ Դավիթ Սիմոնյանին: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որը այնուհետև կարճվել էր՝ կողմերի հաշտության և բողոքի բացակայության հիմքով: Նախորդ տարվա ապրիլին տեղի ունեցած հեղափոխությունից հետո, սակայն, այդ փաստի առթիվ հարուցվեց նոր քրեական գործ, որի քննության արդյունքում պարզվեց, որ Դավիթ Սիմոնյանին անզգուշությամբ մարմնական վնասվածք է պատճառել ոչ թե Արթուր Ղևոնդյանը, այլ Սիմոնյանի նկատմամբ սպանության փորձել է կատարել Հայկ Սարգսյանը։ |
«Եթե դու քեզ համարում ես Հայ Առաքելական եկեղեցու թշնամին, ապա ադրբեջանցիների կողմում ես». Մհեր Հակոբյան (լուսանկար)
6303:06««Արևմտյան Ադրբեջան»-ի ղեկավարը նշել է, թե «ավելի քան 300 հազար ադրբեջանցնիներ պետք է վերադառնան «իրենց պապենական հողեր»». թյուրքագետ
6602:06««Գուգլ»-ի քարտեզում Արցախի Շոշ գյուղի բնակարաներից մեկը ներկայացվում է՝ որպես մզկիթ». Արցախ
7700:48«Ես հավատում եմ Բագրատ սրբազանին ու լինելու եմ նրա կողքին». Միքայել Համբարձումյան
7600:30Սոցցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
8000:24«Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության մենք չենք գործում». Բագրատ Սրբազան
8100:06