Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

ԱՄՆ-ի բանակը կփոխի փամփուշտների տրամաչափը` Ռուսաստանի պատճառով. Popular Mechanics

1932
Ուրբաթ, 01 նոյեմբերի, 2019 թ., 17:05
ԱՄՆ-ի բանակը կփոխի փամփուշտների տրամաչափը` Ռուսաստանի պատճառով. Popular Mechanics

ԱՄՆ-ի զինված ուժերը ծրագրում են նոր սերնդի փոքր տրամաչափի զինատեսակների փամփուշտների տրամաչափը դարձնել 6.8 մմ, հայտնում է Popular Mechanics պորտալը:

Նոր փամփուշտները կփոխարինեն ՆԱՏՕ-ի կողմից սահմանված 5.56 մմ տրամագծով փամփուշտներին, որոնք նախատեսված են M16 հրացանների համար:
Նշվում է, որ ԱՄՆ-ի բանակը վերազինվում է, որպեսզի ամերիկյան զորքերը հնարավորություն ունենան անհրաժեշտության դեպքում վնասել զրահապատ բաճկոնները, որոնք ներկա պահին կիրառում են Չինաստանը և Ռուսաստանը:

Նոր զինատեսակները կփոխարինեն M4A1 գրոհային հրացանին և M249 գնդացրին: