WhatsApp-ի միջոցով լրտեսել են 20 երկրի պաշտոնատար անձի. Reuters
![]() Իսրայելական NSO Group ընկերության մշակած հավելվածի միջոցով առնվազն 20 երկրի պաշտոնատար անձի տվյալները լրտեսվել են WhatsApp-ի միջոցով, գրում է Reuters-ը: Facebook-ը հոկտեմբերի 29-ին Քալիֆորնիայի դատարանում դատական հայց է ներկայացրել NSO Group-ի դեմ՝ ընկերությանը մեղադրելով WhatsApp-ի միջոցով հսկողություն իրականացնելու համար: Հայցադիմումում նշվում է, որ NSO Group-ն այս տարվա ապրիլից մինչև մայիս «օգտագործել է WhatsApp սերվերները Միացյալ Նահանգներում և այլ երկրներում՝ վնասակար հղումներ ու ծանուցումներ ուղարկելու համար մոտ 1400 բջջային հեռախոսի և այլ սարքերի»: Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ NSO Group-ի կողմից մշակված հավելվածի միջոցով ձեռք է բերվել չարտոնված մուտք: Խոսքն այն երկրների ներկայացուցիչների մասին է, որոնք համարվում են Վաշինգթոնի դաշնակիցներ: Սակայն պետությունների ամբողջական ցանկը չի տրամադրվում: Գործակալությունը նաև չի նշում, թե ովքեր են եղել այդ հարձակումների պատվիրատուն: Ըստ գործակալության՝ լրտեսման զոհ են դարձել ԱՄՆ-ի, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Մեքսիկայի, Պակիստանի և Հնդկաստանի բնակիչները: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
