«Պետք է սպասենք թուրքական և ամերիկյան կողմերի անդրկուլիսյան բանակցությունների արդյունքին». Ռուբեն Սաֆրաստյան
![]() «Թուրքիայի արձագանքը բանաձևին սպասվածից ավելի մեղմ էր: Պետք է սպասենք, թե թուրքական և ամերիկյան կողմերն անդրկուլիսյան բանակցություններում ինչ արդյունքի կգան». հոկտեմբերի 31-ին այսպիսի տեսակետ հայտնեց արևելագետ-թուրքագետ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: Ըստ Ռ.Սաֆրաստյանի՝ նոյեմբերի 13-ին սպասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն ԱՄՆ: Այդ բանակցություններից հետո միայն հայտնի կդառնա, թե Թուրքիայի արձագանքը դեպի կոշտացում կգնա՞, թե՞ ոչ: Նա հայտնեց, որ բանաձևի ընդունման օրն Ամերիկյան Կոնգրեսն ընդունեց նաև Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձև, և կապն այդ երկու իրադարձությունների միջև ակնհայտ է: Նա կանխատեսեց, որ նախագիծը, դրա շուրջ զարգացումները կարող են հանգեցնել Թուրքիայի հայ համայնքի հանդեպ ճնշումների ուժգնացմանը: «Ըստ էության՝ Պոլսո հայությունը պատանդ է»,- ամփոփեց Արևելագիտության ինստիտուտի տնօրենը: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
