Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Ալիևի ծաղրանկարը՝ Մոսկվայի գլխավոր պողոտաներից մեկում

1288
Երեքշաբթի, 29 հոկտեմբերի, 2019 թ., 21:20
Ալիևի ծաղրանկարը՝ Մոսկվայի գլխավոր պողոտաներից մեկում

Ռուսական «Коммерсантъ» պարբերականը հատուկ նախագիծ է պատրաստել նախկին ԽՍՀՄ երկրների ղեկավարների վերաբերյալ, որի առաջին հերոսն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է:

Ծրագրի նպատակն է ներկայացնել ղեկավարների 10 մեջբերումները, որոնք կվերաբերվեն երիտասարդությանը, անձնական կյանքին, կարիերային և քաղաքականությանը: Պարբերականը մեջբերում է Ալիևի 10 խոսքերը, որոնցից մեկը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին:

Պարբերականը մեջբերումների հետ մեկտեղ տեղադրել է Ադրբեջանի նախագահի ծաղրանկարը, որի հեղինակը ծաղրանկարիչ Կոնստանտին Կուկսոն է: Այս ծաղրանկարը տեղադրվել է Մոսկվայի Վերնադսկի պողոտայում: