«Օր առաջ պետք է մերժվի այն իշխանությունը, որի օրոք այս ամենը տեղի է ունենում մեր դրախտային հայրենիքում». Սոնա Աղեկյան
![]() «Այլընտրանքային քաղաքապետարան»-ի ներկայացուցիչ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը կրկին բողոքում է կառավարական ամառանոցին գումարներ տրամադրելու դեմ: Նա հոկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց, որ կառավարությունը 387 միլիոն դրամ սուբսիդիա է տրամադրել կառավարական ամառանոցի կոմունալ վարձերի մարման նպատակով, ևս 2 միլիոն դոլարին համարժեք դրամ էլ հատկացրել ամառանոցի նորոգմանը, որպեսզի այնտեղ բնակվեն Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը: «Նրանք այդ գումարները պետք է ուղղեին որևէ արտադրություն հիմնելուն, գործարան բացելուն, որպեսզի մարդիկ աշխատանք ունենային: Այս գումարների մի մասը կարելի էր ուղղել ոչ թե կենսաթոշակների 10, այլ 30-40 տոկոս բարձրացմանը: Սա հանցագործություն է»,- ասաց Ս.Աղեկյանը: Նա պնդեց, որ իրենք պահանջելու են, որպեսզի Ն.Փաշինյանն ու Ա.Միրզոյանն այնտեղից դուրս գան: Ավելին՝ իրենք նախագիծ են կազմել, որով Ձորափի 74 հասցեի ամառանոցի շենքը ծառայի որպես կրթամշակութային կենտրոն: Ս.Աղեկյանի կարծիքով՝ երկիրը սիրող իշխանությունը պետք է հասկանա, որ ոչ թե իր բարեկեցությունն է առաջնային, այլ կենսաթոշակառուի, առողջական խնդիր ունեցողի: Ինչ վերաբերում է վերոնշյալ պաշտոնյաների անվտանգության պահպանմանը, Ս.Աղեկյանը նկատեց, որ Ն. Փաշինյանի ու Ա.Միրզոյանի անվտանգությունը կարելի է ապահովել նաև իրենց իսկ բնակարաններում: Այս խնդրով մտադիր են չորեքշաթի ավտոերթ անցկացնել, իսկ հինգշաբթի՝ բողոքի ակցիա կառավարության դիմաց: Բանախոսը համայնքի բյուջեի մսխում համարեց նաև Էրեբունի-Երևանի տոնակատարությունները: Նրա գնահատմամբ՝ քաղաքը տոնի ոգով չէր շնչում: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
