Նիկոլ Փաշինյանը՝ աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների բարձրացման մասին
![]() Բյուջե 2020-ի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տնտեսական ակտիվություն ու սոցիալական վիճակի փոփոխություն է ակնկալվում Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում, որն ուժի մեջ է մտնելու 2020-ի հունվարի 1-ից. «Սոցիալական մասով կարող է արձանագրվել, որ շուրջ 200 հազար քաղաքացու աշխատավարձ բարձրանալու է, քանի որ եկամտահարկի համահահարթ դրույքաչափ ենք սահմանել, այլ կերպ ասած՝ այդքան քաղաքացիների տնօրինվող գումարի ծավալը կավելանա Հարկային օրենսգրքի փոփոխությունների բերումով: Բացի այդ կունենանք կենսաթոշակների միջին չափի բարձրացում 10 տոկոսով: 2020-ի հուլիսի մեկից երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի ավելացում կունենանք՝ սահմանելով 300 հազար դրամ. առաջին ու երկրորդ երեխայի համար այս պահին սահմանված է 50 և 150 հազար դրամ: Ավելացում կունենանք նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի մասով՝ 25.5 հազար դրամ՝ գործող 18 հազարի փոխարեն»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ ՀՀ-ում թափ է հավաքում տնտեսական հեղափոխությունը և այն արդեն կարելի է տեսնել անզեն աչքով: Ամենամեծ խնդիրը՝ կապիտալ ծախսերի թերակատարումն է՝ նախատեսված ծավալներով. «Եթե նախկինում ատկատները համընդհանուր իրողություն էին, այսօր դա իրողություն համարել չի կարելի: Չեմ կարող բացառել, որ էդպիսի երևույթներ կլինեն, բայց ներգրավված պաշտոնյաները պետք է վստահ լինեն, որ որևէ պահի իրենց հետևից գալու են»: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
