Պենտագոնը 10 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Microsoft-ի հետ
2436
Շաբաթ, 26 հոկտեմբերի, 2019 թ., 19:30
![]() Պենտագոնի կայքը հայտնում է, որ ծրագրային ապահովման համաշխարհային շուկայում առաջատարներից մեկի՝ Microsoft-ի հետ կնքել է պայմանագիր, որը ուժի մեջ կլինի 10 տարի: Այս ընթացքում ընկերությունը կստանա 10 մլրդ դոլար՝ պայմանով, որ համաձայնեցված բոլոր աշխատանքներն ավարտվեն ճիշտ ժամանակին: Նշվում է, որ Պենտագոնի հետ պայմանագիր կնքելու համար պայքարում էր Amazon-ը, սակայն Պենտագոնը որոշեց օգտվել Բիլ Գեյթսի առաջարկից: Արդյունքում, Amazon-ի խոսնակ Դրյու Հերդերը հրապարակել է ընկերության պաշտոնական հայտարարությունը և իր դժգոհությունը հայտնել որոշման կապակցությամբ: Դոնալդ Թրամփը Twitter-ում բավականին կտրուկ էր արտահայտվել ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսի մասին: ԱՄՆ նախագահը պնդել էր, որ Amazon-ից բացի ցանկացած ընկերություն կարող է ստանալ այս պայմանագիրը: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
