Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Սեռական բռնության ենթարկված աղջկան հրկիզած 16 անձ մահապատժի է դատապարտվել

2958
Հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2019 թ., 23:15
Սեռական բռնության ենթարկված աղջկան հրկիզած 16 անձ մահապատժի է դատապարտվել

Բանգլադեշում դատարանը մահապատժի է դատապարտել 16 մարդու, ովքեր մեղավոր են ճանաչել 19-ամյա ուսանողուհու հրկիզման համար: Ինչպես հայտնում է BBC-ն, աղջիկը դեռ գարնանը ոստիկանությանը հայտնել էր, որ ուսումնարանի տնօրենն իրեն սեքսուալ բռնության է ենթարկել:

Սեռական բռնության ենթարկված աղջկան հրկիզած 16 անձ մահապատժի է դատապարտվել
Սեռական բռնության ենթարկված աղջկան հրկիզած 16 անձ մահապատժի է դատապարտվել

Ինչպես հայտնում է աղբյուրը, դատական գործընթացն արագացված ռեժիմով է անցել, չնայած որ նմանատիպ գործերը քննվում են մի քանի տարի: Արդյունքում դատարանը վճռել է, որ ուսանողուհի Նուսրաթ Ջահան Ռաֆիի սպանության մեջ ներգրավվել են ուսումնարանի ուսուցիչները, մի քանի համադասարանցի, ինչպես նաև իշխանական կուսակցության տեղի բաժանմունքի երկու ղեկավար անդամ: Մեղավոր է ճանաչվել նաև տնօրենը, ով, գտնվելով բանտում, հրահանգել է այրել իր հանդեպ մեղադրանք ներկայացրած ուսանողուհուն:

Մեղադրյալների դատապաշտպաններն արդեն բողոքարկել են վճիռը:

Նշենք, որ Նուսրաթի սպանությունը տեղի է ունեցել 2019-ի ապրիլին: Դրանից մեկ ամիս առաջ աղջիկը ոստիկանությունում հայտնել էր, որ տնօրենը մի քանի անգամ իրեն կանչել է իր սենյակ ու ձեռք տվել իր մարմնի անթույլատրելի հատվածներին: Տնօրենին ձերբակալել են, իսկ աղջիկն սկսել է անդադար սպառնալիքներ ստանալ: Ապրիլի 6-ին, երբ աղջիկը գնացել է ուսումնարան, որ հանձնի քննությունները, նրան խաբեությամբ տարել են տանիք, որտեղ շրջափակել են չադրայով մարդիկ ու պահանջել ետ վերցնել դիմումը: Երբ աղջիկը հրաժարվել է, նրա վրա կերոսին են լցրել ու հրկիզել: Չնայած մարմնի 80% այրվածքներին՝ նա կարողացել է տուն փախչել:

Սեռական բռնության ենթարկված աղջկան հրկիզած 16 անձ մահապատժի է դատապարտվել
Սեռական բռնության ենթարկված աղջկան հրկիզած 16 անձ մահապատժի է դատապարտվել
4 օր անց Նուսրաթը մահացել է:
Սեռական բռնության ենթարկված աղջկան հրկիզած 16 անձ մահապատժի է դատապարտվել
Սեռական բռնության ենթարկված աղջկան հրկիզած 16 անձ մահապատժի է դատապարտվել
Մահից առաջ նա իր եղբորը խնդրել է տեսաուղերձ նկարել, որտեղ հաստատել է տնեօրենի կողմից բռնությունն ու տվել իրեն հրկիզողների անունները:
Սեռական բռնության ենթարկված աղջկան հրկիզած 16 անձ մահապատժի է դատապարտվել
Սեռական բռնության ենթարկված աղջկան հրկիզած 16 անձ մահապատժի է դատապարտվել

Աղջկա մահից հետո ամբողջ երկրում զանգվածային ցույցեր են սկսվել՝ մեղավորներին պատժելու պահանջով: