Երեխան մահացել է, քանի որ հայրը մսխել է նրա բուժման համար հանգանակված գումարը
![]() Բրազիլիայում տեղի ունեցած միջադեպը զայրացրել է ամբողջ աշխարհի հանրությանը: Հայրը մսխել է այն գումարները, որոնք մի տարի շարունակ հավաքել էին սրտացավ մարդիկ՝ իրենց փոքրիկի կյանքը երկարացնելու համար: Հաղորդվում է, որ բրազիլացի տղան ընդամենը 7 ամսական է եղել, երբ նրա մոտ ախտորոշվել է ողնաշարի մկանային ատրոֆիա: Այս հիվանդությունն անբուժելի է, սակայն հնարավոր է թանկարժեք դեղամիջոցներով դանդաղեցնել դրա զարգացումն ու թեթևացնել երեխայի վիճակը: Հայրն ու մայրը սոցցանցերում դրամահավաքություն են սկսել: Մարդիկ սկսել են գումարներ փոխանցել, մեկ տարի անց նրանց հաշվեհամարին, որին հասանելիություն են ունեցել երկու ծնողները, կուտակվել է 248 հազար դոլար: Որոշ ժամանակ անց հայրը հայտարարել է, թե գնում է գործուղման, ինչից հետո միայն մի քանի անգամ է տուն եկել: Ավելի ուշ մայրը նկատել է, որ հաշվեհամարից խոշոր գումարներ են անհետանում: Ոստիկանությունը պարզել է, որ երեխայի հայրն արդեն մի քանի ամիս է՝ ապրում է թանկարժեք հյուրանոցում, գնում է դիզայներական հագուստ, թմրանյութեր, ալկոհոլ, հաճախ այցելում է զվարճանքի վայրեր: Քանի որ դեղամիջոցների համար այլևս գումար չի մնացել, երեխան ստիպված է եղել սպասել պետական աջակցության: Սակայն հոկտեմբերի 17-ին նա մահացել է՝ չդիմանալով, մինչև հերթն իրեն կհասներ: ![]() |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24

