Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Արման Բաբաջանյանն առանձնազրույց է ունեցել Նաիրի Հունանյանի հետ

1619
Հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2019 թ., 17:10
Արման Բաբաջանյանն առանձնազրույց է ունեցել Նաիրի Հունանյանի հետ

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը սոցկայքի իր էջում գրել է. ««Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում, 20 տարվա մեջ առաջին անգամ, շուրջ երկու ժամ առանձնազրույց ունեցա Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ:

Բազմաթիվ պատասխանների հետ առաջ եկան բազմաթիվ հարցականներ, որոնք պետք է երկար վերլուծել, հասկանալ, բայց Հոկտեմբերի 27-ի գլխավոր շահառուները՝ հակահեղափոխական ճամբարներից հանդես եկող ռևանշիստական ուժերի պարագլուխները, պետք է միշտ հիշեն՝ Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի, Յուրա Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Հենրիկ Աբրահամյանի, Արմենակ Արմենակյանի, Լեոնարդ Պետրոսյանի, Միքայել Քոթանյանի դաժան սպանությամբ Հայաստանի պետությանն ու պետականությանը հասցված այս ահաբեկչական սպանդը չի ներվելու և որևէ մեկն անպատիժ չի մնալու»: