Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Քրդերը մեղադրել են Թուրքիային Սիրիայում քիմիական զինամթերք կիրառելու համար

2088
Հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2019 թ., 20:50
Քրդերը մեղադրել են Թուրքիային Սիրիայում քիմիական զինամթերք կիրառելու համար

Քրդական «Սիրիայի դեմոկրատական խորհրդի» (SDC) գործադիր կոմիտեի նախագահ Իլհամ Ահմեդը հայտարարել է, որ թուրքական զորքերը քիմիական զենք են կիրառել «Խաղաղության ակունք» գործողության ընթացքում, փոխանցում է Rudaw պորտալը:
Ահմեդը պնդում է, որ Թուրքիան օգտագործել է սպիտակ ֆոսֆոր, որն արգելվում է մի շարք միջազգային կոնվենցիաներով: Նա ցուցադրել է քիմիական նյութերից այրվածքներ ստացած երեխաների լուսանկարները: Ահմեդը հայտարարել է, որ չեն կարող փորձաքննություն անցկացնել, քանի որ քրդերը նման հնարավորություն չունեն։
Ըստ նրանց՝ ռազմական գործողությունների պատճառով 300 հազար մարդ ստիպված է եղել լքել իր բնակավայրը, այդ թվում՝ երեխաներ։ 300 մարդ անհայտ կորած է համարվում: Թուրքիայի զինված ուժերը գնդակահարել են բանտարկյալներին և բռնություն գործադրել տեղի բնակչության նկատմամբ: