Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

ԱՄՆ Սենատը քվեարկել է Հյուսիսային Մակեդոնայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցման օգտին

1837
Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ., 19:05
ԱՄՆ Սենատը քվեարկել է Հյուսիսային Մակեդոնայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցման օգտին

Միացյալ Նահանգների Սենատը կողմ է քվեարկել Հյուսիսային Մակեդոնայի ՆԱՏՕ-ին անդամակցմանը, հայտնում է Defense News-ը:
Միայն երկու սենատոր է դեմ քվեարկել, մինչդեռ 30 կոնգրեսական կողմ է եղել:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Բրյուսելում ստորագրվեց արձանագրություն, համաձայն որի Հյուսիսային Մակեդոնիան կանդամակցի ՆԱՏՕ-ին: Դաշինքի բոլոր 29 անդամների կողմից փաստաթղթի վավերացումից հետո երկիրը կճանաչվի այս կազմակերպության երեսուներորդ անդամը: