«Օրենքը դեռ ուժի մեջ չի մտել, սակայն քաղաքը մաքրել են մերսման սրահներից». Սերգեյ Բագրատյան
![]() Խորհրդարանը հոկտեմբերի 23-ի նիստում 2-րդ ընթերցմամբ քննարկեց պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի և Հովհաննես Հովհաննիսյանի օրենսդրական նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և ընդլայնել սահմանափակման ենթակա օբյեկտների ցանկը: Դրանցում ընդգրկվել են մերսման սրահները, կարաոկեները, դիսկոտեկները, հեստապարային ակումբները, շոգեբաղնիքները, սաունաները: Նախագծով առաջարկվում է արգելել մերսման սրահների տեղակայումը բազմաբնակարան շենքի բնակելի, ոչ բնակելի տարածքում, ինչպես նաև կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում: Նախագծի համահեղինակ Ս. Բարգրատյանը նշեց, որ նախագիծն ուղղված է մատաղ սերնդին արատավոր երևույթներից հեռու պահելուն: «Զարմանալի բան եմ ասում՝ բայց օրենքը դեռ ուժի մեջ չի մտել, սակայն քաղաքը մաքրել են մերսման սրահներից»,-նշեց նա: Այդ համատեքստում Բագրատյանն իրավասու կառույցների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ տնտեսվարողներն օրենքի ընդունումից հետո մանիպուլյացիաներ չանեն: «Օրինակ, Մաշտոցի պողոտայի մեսրման սրահի վրա գրել են՝ հոսթել»,- նկատեց նա: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
